Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Վեոլիա Ջուր»-ն ու իր տնտեսությունը

«Վեոլիա Ջուր»-ն ու իր տնտեսությունը
04.06.2023 | 21:09

Սա «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի «տնտեսությունն է»: Այն հայտնաբերվել է ասֆալտի տակ: Տարիներ շարունակ, ասֆալտի տակով, սովորական ռետինե շլանգներով մարդիկ անցկացնում են ահա այսպիսի «ջրագծեր»: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ «ջրագծերի» մի մասն «օրինականացված է»՝ առկա է ջրաչափ: Իսկ, թե որտեղից, ինչպես և ինչ խողովակով է ջրաչափ մտնում «օրինական» ջուրը որևէ մեկին չի հետաքրքրում: Այսինքն, նայելով այս նկարներին կարելի է եզրակացնել, որ ցանկացած անձ, որն ունի ռետինե շլանգ և նպատակասլաց է, կարող է ասֆալտի տակով իր բնակարան ջուր անցկացնել: Իսկ այդ գործողության օրինականացումն անձի խղճի վրա է՝ կարող է օրինականացնել, կարող է նաև չօրինականացնել:

Այս փոսը, «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի առաջարկով, շուրջ մեկ շաբաթ առաջ փորել է վերջինիս բաժանորդներից մեկը, որը ցանկանում է ապամոնտաժել այլ անձի կողմից անցկացված, սակայն իր անվամբ գրանցված, ասֆալտի տակով ռետինե շլանգով անցկացված, «օրինական» ջրագիծը: Փոսը փորելուց հայտնաբերվել են ևս մի քանի «ջրագծեր» (նկարներում պարզ երևում են): Փոսը պարբերաբար այցելում են «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի աշխատակիցները և բաժանորդին... հորդորում են շարունակել փորել: Պատճառաբանությունն այն է, որ փոսը փորող բաժանորդը պետք է հայտնաբերի իր ջրագծի «սնուցման» կետը, իսկ հայտնաբերված «ջրագծերը» «Վեոլիա Ջուր» չգիտեմինչին չեն հետաքրքրում:

Եվ, մինչ բաժանորդը շարունակում է փորել, մտածում եմ. կարո՞ղ է նկարներում պատկերված «ջրագծերը» ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ին հետաքրքրեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ